Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ չափից շատ խնձոր եք ուտում
Սննդաբան Լորեն Մանակերը պատմել է, թե խնձորի չարաշահումը ինչ հետևանքներ կարող է ունենալ: Նա այս մանրամասներով կիսվել է Delish-ին տված հարցազրույցում։
Սննդաբանի խոսքով՝ խնձորի չափից շատ օգտագործումը կարող է ստամոքս-աղիքային անհարմարության հանգեցնել զգայուն ստամոքսով մարդկանց մոտ: Ավելին, խնձորը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել և շաքար, ուստի դրա չափից շատ օգտագործումը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել նույնիսկ առողջ մարդկանց մոտ։

Մասնագետը հավելել է, որ խնձորները միշտ պետք է լվանալ հոսող ջրի տակ՝ թունաքիմիկատների կլանումից խուսափելու համար:
Միևնույն ժամանակ, Մանակերը հավելել է, որ օրական մեկ խնձորն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այն պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հակաօքսիդանտներ և մանրաթելեր:



