Բաժիններ՝

Սուրեն Խաչատրյանը հրաժարվել է ավանդական հանդիպատեղից. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ըստ մեր աղբյուրների` Սուրեն Խաչատրյանը հրաժարվել է ավանդական հանդիպատեղից` «Մարիոթ» հյուրանոցից. այն շատ է աչքի առաջ, և, բացի «կամերաներից», շատերն են տեսնում, որ հարվածեցիր Սիլվա Համբարձումյանին:

Շաբաթ օրը նա կոնֆիդենցիալ հանդիպման է եղել Մաշտոցի 49-ում գտնվող «Սմոքինգ» խանութ-բարի 2-րդ հարկում, որտեղ կարելի է հանգիստ զրուցել կարևոր «դեմքերի» հետ: Մոտ 6 մեքենա ուղեկցել-սպասարկել են Լիսկայի հանդիպումը` դրսում հսկելով տարածքը, հանդիպման են եկել պետհամարանիշներով մեքենաներ, որոնց տերերին Լիսկայի տղերքն «արագի մեջ» ուղեկցել են վերև: Ի դեպ, նույն խանութ-բարի առջև երկար կանգնած էին նաև 356-64, 88-777 մեքենաները: Լսեցինք, թե ինչպես է սպասող տղաներից մեկը, թե` «քյամ քարտ առնեմ, կյամ»: «Լիսկուն հետի՞»,- հարցրեց կողքինը:

Շարունակությունը՝ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս