Ոստիկանությունը մի քանի օր շարունակ ծրագիր էր մշակում Չարլզ III թագավորի եղբորը ձերբակալելու համար
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մի քանի օր մշակել է Չարլզ III թագավորի եղբորը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին ձերբակալելու ծրագիրը և չի տեղեկացրել այդ մասին թագավորական ընտանիքին: Այս մասին հաղորդում է Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի ձերբակալությունը անակնկալի բերեց աշխարհը։ Սակայն փակ դռների հետևում Թեմզայի հովտի ոստիկանության (Լոնդոնից արևմուտք գտնվող շրջան – խմբ.) ավագ սպաները մի քանի օր մեթոդաբար պլանավորում էին գործողությունը… Ո՛չ Բուքինգհեմյան պալատը, ո՛չ էլ թագավորը նախապես չեն տեղեկացվել սպասվող ձերբակալության մասին»,- ասվում է հապարակման մեջ։



