Տեղի ունեցող «խաղաղության» մասին թրքահպատակ քարոզին զուգահեռ մոտս մի պատմական դեժավյու առաջացավ. Արմեն Հովասափյան

Վերլուծաբան Արմեն Հովասափյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի ունեցող «խաղաղության» մասին թրքահպատակ քարոզին զուգահեռ մոտս մի պատմական դեժավյու առաջացավ։ Նախորդ դարի 30-ականների սկսզբից մինչև 1940 թվականը ներառյալ, գերմանա-սովետական հարաբերություններն ամենափայլուն գործընկերային մակարդակի վրա էին։ Երկու երկրների միջև կար մեծ ծավալի առևտուր, Բեռլինում գործում էր սովետա-գերմանական տնտեսական համագործակցության գրասենյակ, սովետական զորահարամանատարները վերապատրաստումներ էին անցնում գերմանական զինվորական կաֆեդրաներում։

Ամենուր հայտարարվում էր, թե չնայած նացիստների աշխարհաքաղաքական զավթողական նկրտումներին (Եվրոպայի կեսից ավելին նվաճված էր), սովետական իշխանությունը ոչ մի կերպ չէր պատկերացնում, որ մի օր իր սահմանների նկատմամաբ ոտնձգություններ կլինեն՝ հակառակը որոշ հաշվարկներ կային սեփական դիրքերը բարելավելու մասով։
Ողջ հետախուզությունը օրով ժամով, վայրկյանով հայտնում էր (Զորգեյի ու Աղայանցի ականջը կանչի) Հիտլերի հարձակման մասին, սակայն մարդկանց համոզում էին, որ կա «չհարձակման» հայտնի պակտը։ Հետո եղավ այն, որը խլեց մի քանի 10-յակ միլոն մարդկանց կյանք։

Հիմի մենք մոտավորապես նույն վիճակում ենք՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս․ դուք շարունակեք դրանց հետ քիրվայություն անելն ու ամեն օր հետներն օրգանիկ կապի մեջ եղեք։

Հ.Գ.

Ճիշտ հասկացեք, իհարկե, այդ պետությունների կարգավիճակներն ու աշխարհաքաղաքական մոտեցումները, ազդեցության գոտիներն անհամեմատելի են, ուղղակի տրամաբանությունն է գրեթե նույնը:
Հ.Հ.Գ.

Ի դեպ, եթե Սովետները որոշակի հավատ ունեին ու դրա վրա հիմնված էին նման կերպ վարվում, սրանք փայլուն գիտեն, որ ինչ կա չկա փուչ ա ու հարմար առիթի դեպքում անդառնալի հետևանքներ են լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս