Բորի առողջարար հատկությունները
Բորն այն կարևոր հանքանյութերից մեկն է, որն անհրաժեշտ է մարմնի նորմալ աճի և զարգացման համար: Հայտնի է, որ այնպիսի հիվանդագին վիճակները, ինչպիսիք են արթրիտը, կլիմաքսի նախանշանները, օսպաստեպորոզը, բուժվում են բորի առողջարար հատկությունների շնորհիվ: Հայտնի է, որ բորը նպաստում է կալցիումի և մագնեզիումի ներծծմանը:
Բորի պակասի նախանշանները
Հայտնի է, որ բորի համապատասխան քանակության բացակայության պատճառով տեղի է ունենում կալցիումի և մագնեզիումի ոչ նորմալ մետաբոլիզմ: Օրգանիզմում բորի պակասի մյուս նշաններից են սեռական հորմոնների ոչ համապատասխան քանակությունը, օստեոպորոզը, արթրիտը և ուղեղի վատ աշխատանքը:
Բոր պարունակում են
Բոր պարունակում են խնձորը, նարինջը, նուշը, տանձը, սալորը, կիվին, բանջարեղենները, ընկույզը, լոլիկը, ոսպը, զեյթունը, սոխը:
Բորի առողջարար հատկությունները
Կանխում է արթրիտը
Հայտնի է, որ բորն օգնում է բուժել արթրիտը: Տարիքի հետ ոսկորների թուլանում են, դառնում են փխրուն, իսկ բորն իր հատկություններով ամրացնում է ոսկորների կառուցվածքը և հանքային խտությունը: Հայտնի է, որ բորն իր հատկություններով նվազեցնում է ռևմատիկ արթրիտի ալերգիկ երևույթները:
Օգտագործվում է տղամարդկանց կուլտուրիզմի համար
Բորը տղամարդկանց մոտ բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը, և այդ նպատակով էլ օգտագործվում է կուլտուրիզմով զբաղվող անձանց կողմից: Մկանները զարգացնելու համար կարելի է օգտագործել նաև բորի դեղահաբեր, որոնք նույնպես բարձրացնում են տեստոստերոնի մակարդակը:
Օգնում է ոսկորների ամրացմանը
Շատերը կարծում են, որ ոսկորների ամրության և ճիշտ զարգացման համար միայն պետք է կալցիում օգտագործել, սակայն հայտնի է, որ բորը, կալցիումի հետ միասին, ամրացնում է ոսկորները: Այն շատ կարևոր դեր է խաղում ոսկորների ընդհանուր առողջական վիճակի համար, քանի որ նվազեցնում է արթրիտով և օստեոպորոզով հիվանդանալու հավանականության ռիսկը: Բորը կարևոր դեր է խաղում նաև կալցիումի, մագնեզիումի և պղնձի մետաբոլիզմի համար, որն էլ իր հերթին՝ նպաստում է ոսկորների ճիշտ զարգացմանը: Բորն իր հատկություններով նպաստում է նաև էստրոգենի և տեստոստերոնի մակարդակի բարձրացմանը, որն էլ անմիջականորեն կապված է ոսկորների առողջության հետ:
Նպաստում է էստրոգենի արտադրմանը
Բորն իր հատկություններով կարող է բարելավել կլիմաքսի շրջանում գտնվող կանանց մոտ էստրոգենի առաջացումը, որն էլ կարող է նրանց մոտ ետ վերադարձնել սեռական ցանկությունները:
Կանխում է կլիմաքսի նշանները
Բորն իր հատկություններով կարող է թեթևացնել կլիմաքսի նշանները, որոնցից են՝ ուժեղ քրտնարտադրությունը, տրամադրության տատանումները:
Բարելավում է ուղեղի և ճանաչողական ֆունկցիաները
Վերջին հետազոտությունները պարզել են, որ բորը կարող է բարելավել ուղեղի ֆունկցիան, կենտրոնացումը, կարճատև հիշողությունը:
Օգտագործվում է քաղցկեղի թերապիայի մեջ
Բորն իր հատկություններով օգտագործվում է նաև քաղցկեղի բուժման համար: Նրանք նաև հանդես են գալիս՝ որպես հակամարմիններ, որոնք կարողանում են ճանաչել կենսաբանորեն կարևոր սախարիդները:
Հիշեք, որ նույնիսկ էլիքսիրը կարող է թունավոր լինել, եթե չարաշահվի նրա չափաքանակը: Եթե չարաշահեք բորի չափաքանակը , ապա հնարավոր հետևանքներից կարող են լինել սրտխառնոցը, փսխելը, թուլությունը, անշարժությունը և դերմատիտը: Բորը հեշտ է ներծծվում օրգանիզմի կողմից և օրգանիզմից հեռանում է մեզի միջոցով: Բորը կարող է կուտակվել սրտում, երիկամներում, ուղեղում և հյուսվածքներում: