Ուկրաինացի երեխաների դժոխքը՝ Անթալիայում
Հայտնի է դարձել, թե Անթալիայում ապաստանված ուկրաինացի երեխաների հետ ինչպես են վարվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական մեդիայում տարածվող լուրերում այդ իրադարձություններն ամբողջացվել են՝ «Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել» ձևակերպմամբ:
Մասնավորապես «Առանց պատերազմ մանկություն ծրագրի» շրջանակներում Ուկրաինայից Թուրքիա բերված երեխաները ենթարկվել են տարատեսակ բռնության:
Ռուսլան Շոստակ անունով մարդու կողմից հիմնված «Շոստակ հիմնադրամի» իրականացրած ծրագրով 2022-ի փետրվարից հետո 510 երեխա Ուկրաինայում գտնվող հաստատություններից ժամանակավորապես տեղավորվել էին Անթալիայի հյուրանոցներ և երեխաների պաշտպանություն տեղական հաստատություններ:
Նշվում է, որ 2024-ի մարտին կարևոր մի պատվիրակություն ուսումնասիրություն է անցկացրել երեխաներին ապաստանած Անթալիայի «Beldibi» հյուրանոցում և համապատասխան զեկույց պատրաստել:
Դրանում ներառված էին Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատարի, Դնիպրոպետրովսկ շրջանի ռազմական վարչության, Թուրքիայի հանրային աուդիտի հաստատության և «UNICEF»-ի Թուրքիայում գտնվող գրասենյակի ներկայացուցիչներ:
Չնայած նրան, որ զեկույցը չի հրապարակվել, միջազգային հետազոտող լրագրողների ցանցը՝ «Կազմակերպված հանցագործության և կոռուպիցայի զեկուցման նախաձեռնությունը» (OCCRP) կարողացել է հասանելիություն ստանալ այդ փաստաթղթին: Ինչպես նշում է աղբյուրը՝ ուկրաինացի 11 պաշտոնյայի ստորագրությամբ զեկույցում անտեսման և բռնության ահասարսուռ դեպքեր են արձանագրվել:
Ընդգծվում է, որ պաշտոնական այդ զեկույցով փաստարկվել էր երեխաների անտեսումը, հոգեկան և սեռական բռնության ենթարկվելը: Բացի այդ, զեկույցում շեշտվել է, որ 2 աղջիկ երեխա հյուրանոցի աշխատողների ոտնձգությունների հետևանքով հղիացել են:

