ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԻՆՔԸ ԼԻՆԻ ԿԻՆ, ԻՍԿ ԵՍ՝ ԸՆԿԵՐՈՒՀԻ ԿԱՄ ՍԻՐՈՒՀԻ. ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է երգչուհի Լիլիթ Կարապետյանը։

Հաղորդման ընթացքում երգչուհին խոսել է կյանքի դժվարին փուլերի, անձնական փորձությունների մասին։

Նրա խոսքով՝ երբեմն կյանքն այնքան փորձություններ է տվել, որ անգամ երգարվեստը թողնելու միտք է ունեցել:

Կարդացեք նաև

«Շատ կարճ է եղել երգարվեստը թողնելու միտքը, կար ապրելու խնդիր՝ վարձով էինք ապրում»,- հիշում է Լիլիթ Կարապետյանը։

Ասում է՝ եղբոր՝ Կարենի, անժամանակ կորստից հետո իր կյանքը բառացիորեն զրոյից է սկսել․

«Կարենի դեպքից հետո ոչինչ չունեինք, կար տատիկիս տունն ու գերեզմաններ․ այսինքն՝ այլընտրանք չկար»։

Լիլիթը խոսում է նաև այն մասին, ինչի մասին շատերը լռում են.

«Ի՞նչ է դուրս գալիս, դու ստիպված սեռական կապի մեջ ես մտնում մարդկանց հետ, որը քեզ հաճելի չէ, լավ, դա եղավ նորմա՞լ։ Կյանքդ դժոխքի ես վերածում»։

Նա անկեղծորեն խոստովանում է, որ չի կարող պատկերացնել իրեն մի իրավիճակում, որտեղ կողակիցը մեկ ուրիշի գրկում է․

«Չեմ կարող կողակցիս պատկերացնել մեկ ուրիշի գրկում, որ ուրիշն էլ կարող է գլուխը դնել իր ուսին, մի խոսքով…»։

Երգչուհին վստահ է՝ յուրաքանչյուր կնոջ տեղն ու դերը պետք է հստակ լինի․

«Ինչո՞ւ պիտի ինքը լինի կին, իսկ ես լինեմ ընկերուհի կամ սիրուհի»։

Լիլիթ Կարապետյանի կյանքում, սակայն, եղել են պահեր, երբ կարող էր ընտրել հեշտ ճանապարհը՝ փոխելով ճակատագրի ընթացքը․

«Կյանքում եղել են դեպքեր, որ եթե ես էդ քայլին գնայի, հիմա հաստատ ոչ մի բանի խնդիր չէի ունենա, ասենք, մնայի Միացյալ Նահանգներում»։

Լիլիթ Կարապետյանի խոսքով՝ նա երբեք չի փորձել «խաբել կյանքին»։

Ինչ էլ տեղի է ունեցել, իր որոշումներն ու ընտրությունները միշտ եղել են սեփական համոզմունքների արդյունք․ նա նախընտրել է մնալ իրեն հավատարիմ՝ թեկուզ դժվար ճանապարհով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս