Փաշինյանը Բայրամովին խորհուրդ է տալիս բանավոր խոսակցություններին հղում չանել

Ադրբեջանական կողմից «անկլավների» վերադարձի պահանջի ակտիվացման ֆոնին Նիկոլ Փաշինյանն օրերս ֆեյսբուքյան գրառման միջոցով դարձյալ հիշել էր Արծվաշենի մասին, խոսել դրա և հայկական օկուպացված տարածքների վերադարձի մասին։

Այսօր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արծվաշենը վերադարձնելու մասին չէր կարող գրառում չանել։

«Չի կարող ՀՀ որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ հրաժարվել ՀՀ ինքնիշխան տարածքից, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից։ Այդ գրառումը հաստատումն է ակնհայտի:

Ինչ վերաբերում է սցենարներին, ապա դրա ճանապարհը սահմանազատումն է, սահմանազատման գործընթացը։ Մենք մեր ստանձնած գրավոր պարտավորություններին հավատարիմ ենք և ուժային որևէ սցենար բացառում ենք:

Կարդացեք նաև

Նախ սահմանազատման արդյունքում պետք է արձանագրվի, թե ինչ պետք է տեղի ունենա: Իսկ սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը, երբ որ տարածքային ամբողջականության ուրվագիծը վերականգնվի, այդ ժամանակ արդեն հնարավոր բոլոր կոմբինացիաները և վարիացիաները կքննարկվեն: Հիմա, օրինակ, քննարկվում է, որ նույն Արծվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ: Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ՝ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։

Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման՝ դա հնարավոր չէ անել, ընդ որում՝ սա իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ: Նույնիսկ, եթե խոսքն ուղիղ հանրաքվեի մասին չլինի՝ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնության, դա չի կարող պարզապես տեղի ունենալ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս