Քեթրին Քոնոլին ստանձնել է Իռլանդիայի նախագահի պաշտոնը

Դուբլինի ամրոցում տեղի է ունեցել Քեթրին Քոնոլիի երդմնակալության արարողությունը, որից հետո նա հռչակվել է Իռլանդիայի Հանրապետության 10-րդ նախագահ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Անկախ թեկնածու Քոնոլին ընտրվել է հոկտեմբերի վերջին՝ հաղթելով «Ֆինե Գել» կուսակցության թեկնածու Հիդեր Համֆրիսին:

68-ամյա Քոնոլիին նախագահի պաշտոնում նախորդում էր Մայքլ Հիգինսը, որի 14-ամյա պաշտոնավարումն ավարտվել է կեսգիշերին։

Իռլանդիայի Հանրապետության նախագահը երկրի ղեկավարն է և պաշտպանության ուժերի գերագույն հրամանատարը, սակայն նախագահի դերը հիմնականում արարողակարգային է։

Քոնոլին 2016 թվականից Իռլանդիայի խորհրդարանի անդամ էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930