Կրիշտիանու Ռոնալդուն և Դոնալդ Թրամփը կարող են համատեղ հարցազրույց տալ
Բրիտանացի լրագրող Փիրս Մորգանը պատասխանել է սոցիալական ցանցերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ համատեղ հարցազրույց անցկացնելու խնդրանքին: Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն։
«Ես աշխատում եմ դրա վրա»,-գրել է Մորգանը:
2025 թվականի աշնանը Մորգանը հարցազրույց է հրապարակել Ռոնալդուի հետ, որը բաղկացած է երկու մասից։

