Առանց եկեղեցու, Արցախի, Հայոց ցեղասպանության հիշատակի՝ հայը կոտորվելու մատերիալ է. Մեր հետ հենց դա են անում. Արման Աբովյան

Այսօր վաղ առավոտից  Ազգային անվտանգության ծառայությունն Արագածոտնի թեմում էր, իսկ 10 քահանա բերման էր ենթարկվել Քննչական կոմիտե։

Երեկոյան հայտնի դարձավ, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել և դատարան ներկայացրել սրբազանին կալանավորելու միջնորդությունը։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին առաջադրված մեղադրանքի հիմքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հաղորդումն է: Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանի հաղորդումն առնչվում է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարություններին, թե իրեն 2021 թվականին պարտադրել են մասնակցել քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին:

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, վերլուծաբան Արման Աբովյանը կոչ արեց Հայ Առաքելական սուրբ եկեղեցու սպասավորների դեմ արշավը դիտարկեց ավելի մեծ համայնապատկերում, ինչի պարագայում պարզ է դառնում՝ խնդիրն ադրբեջանա-թուրքական պահանջի բավարարումն է՝ հայ եկեղեցու դիրքերի սասանումը։

Կարդացեք նաև

«Մեր Սուրբ եկեղեցու դեմ ճնշման պատճառը Թուրքիայի և Ադրբեջանի պարտադրանքն է։ Երբ այս ամենին հեռվից ենք նայում, տեսնում ենք՝ այս իշխանությունն իր քայլերով ջարդում է բոլոր այն կենտրոնները՝ օջախները, որոնք խնդրահարույց են Ադրբեջանի և Թուրքիայի համար, և բոլորն էլ կապված են հայի ինքնության հետ։ Հիմա Հայաստանում մի իրավիճակ է, որը տեղավորվում է թուրք-ադրբեջանական տեսլականի ներքո։

Խնդիր է դրված հայ ժողովրդից կերտել անասուն. փաստագրական պատկերն ասում է՝ ժողովրդին կոտորելու համար պետք է զրկել ինքնությունից և տալ անելանելիության զգացողություն։ Մեր հետ հենց դա են անում։ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը նաև դրա համար է։ Առանց եկեղեցու, Արցախի, Հայոց ցեղասպանության հիշատակի՝ հայը հայ չի՝ կոտորվելու մատերիալ է»,– ասաց Աբովյանը։

Նրա խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը տեղավորվում է նաև Հայաստանի իշխանության տեսլականում, այն է՝ չպետք է լինի իրենց իշխանությունից ավելի բարձր վարկանիշ ու հեղինակություն ունեցող կառույց, ինչն այս նույն իշխանության համար սպառնալիք է։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս