Երբ Քննչական էին տանում իր հոգևոր եղբայրներին, Տեր Արամը գաղտնի գործակալի մասին պատմող ֆիլմի ««Chi Mai» երաժշտությամբ՝ չգիտես՝ ում, չգիտես՝ ինչ էր հասկացնում

168.am-ը քիչ առաջ տեղեկացրեց, որ այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:

Մայր Աթոռից էին հայտնել նաև, որ խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը և նրան ևս տանում են քննչական բաժին:

Վերջինի մասին խոսակցություններ սկսեցին պտտվել, երբ նույն թեմի մի քահանա՝ Տեր Արամ կոչումով, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ իրեն, իբր,  ստիպել են մասնակցել հանրահավաքների: Ավելին՝ նա հաթաթաներ հնչեցրեց  իր ծառայակից եղբայրների հասցեին։

Մինչդեռ, Արտաշատի գյուղերից մեկից Արագածոտնի մարզ եկած Տեր Արամն իր ծառայության վայրում առաջ էր մղվել, սիրո ու հարգանքի արժանացել հենց Մկրտիչ սրբազանի ջանքերով, ու, փաստորեն, նա այս կերպ երախտահատույց եղավ իր առաջնորդին։

Կարդացեք նաև

Նկատենք, որ օրեր առաջ էլ Տեր Արամի ցուցումով ոստիկանական ուժեր էին բերվել Հովհանավանք՝ խոչընդոտելու Տեր Մանուկի մուտքը, որն, ի դեպ, այս պահին ևս ՔԿ-ում է։

Տեր Արամն այսօր պնդել է, թե ինքը հաղորդում չի ներկայացրել, բայց դե պարզից էլ պարզ է, որ սա իր ելույթի ուղիղ հետևանքն է, իսկ ինքն էլ, կարծեք, արդյունքներից գոհ է, քանի որ ձերբակալություններին զուգահեռ՝ իր էջում տեղադրել է Էնիո Մորիկոնեի «Chi Mai» երաժշտությունը, որն, ի դեպ, հնչում է հայտնի  «Պրոֆեսիոնալը» ֆիլմում։  Հետաքրքրական է, որ այս ֆիլմը պատմում է ֆրանսիացի գաղտնի գործակալ Ժոսլեն Բոմոնի մասին։

Հետաքրքրական է նաև այն, որ գրառումներով, երգերով, ռիլերով ժողովրդին բան հասկացնելու տեխնոլոգիան հաճախ կիրառում են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը․ փաստորեն, Տեր Արամն ուշիմ է բոլոր հարցերում։

Նիկոլ Փաշինյանի հռչակած Վեհարանի ազատագրման գործընթացի մեկնարկից ամիսներ անց եկեղեցու գործող քահանաներից Տեր Արամ քահանա Ասատրյանն առաջինը սեղմեց ամուսնացյալ քահանաներին ուղղված՝ իշխանությունների պարզած ձեռքը, և հանդես եկավ իր միաբան եղբայրներին ուղղված քննադատությամբ։ Սուրբ Հովհանավանք վանական համալիրի հոգևոր հովիվը խոսեց Մայր Եկեղեցու կյանքն ապականող, այսպես կոչված՝ «…զազրելի բարքերի և Եկեղեցու կանոնական կարգերի համաձայն՝ դրանց լուծման և կարգավորման կառուցակարգերի անհրաժեշտության մասին»։

Սրանից հետո նա արդեն ահազանգեց իբրև իրեն լռեցնելու փորձերի մասին։

Մինչ օրս բաց է հարցը, թե ինչպե՞ս կարող է մի քանի ամիս շարունակ հաջակցություն Մայր Աթոռի ու Վեհափառի գրառումները սեփական էջում կիսող քահանան մեկ էլ հիշել, որ եկեղեցու համար այս նեղ օրերում պետք է քննադատի եկեղեցու բարքերը։

Ո՞ր ժամանակ էր Տեր Արամն ավելի ազնիվ․  երբ իր էջում կիսում էր իր թեմի տարածած հաղորդագրությո՞ւնը, որ «․․․կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ազգընտիր Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին», թե՞ որ հենց այս պահին որոշեց խոսել եկեղեցու խնդիրների մասին։

Հիշեցնենք՝ դեռ հուլիսի սկզբին Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «Եթե կաթողիկոսը չհեռացավ, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք, հարգելի ամուսնացյալ քահանաներ»։ Իսկ արդեն հուլիսի վերջին Փաշինյանը ներկայացրել էր Վեհարանն ազատելուց հետո գործողությունների ծրագիրը․ «Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը։ Որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին»։

Տեսանյութեր

Լրահոս