
Ֆատին կարող է լքել «Բարսելոնան»՝ տեղափոխվելով իսպանական մեկ այլ թոփ ակումբ

«Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Անսու Ֆատին, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացնում է ֆրանսիական «Մոնակոյում», կարիերան իսպանական թոփ ակումբում շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին գրում է ArmSport.am-ը՝ հղում անելով Fichajes-ին։
22-ամյա խաղացողը տպավորիչ մեկնարկ է գրանցել Լիգա 1-ում և այժմ գլխավորում է Ֆրանսիայի առաջնության ռմբարկուների ցուցակը՝ անցկացրած երեք խաղում խփելով 5 գոլ։ Բացի այդ, նա մեկ գոլ է խփել Չեմպիոնների լիգայի երկու խաղում։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբում ուշադիր հետևում են Ֆատիի առաջընթացին և քննարկում նրա հետ հաջորդ տարի պայմանագիր կնքելու տարբերակը։
Անսու Ֆատիի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ «Մոնակոն» ունի առաջնային հնարավորություն՝ գնելու երիտասարդ ֆուտբոլիստին, ինչպես նշված է նրա վարձակալության պայմանագրում։