
Մեր կորիզը ո՞րն է. երբ դու չես զբաղվում հասարակությունը կրթելով՝ զբաղվում են ուրիշները. Հովակիմ Զաքարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում հյուրը Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսոլոգ, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանն է:
Վերջինս զրույցի ընթացքում կարևորեց հայրենաճանաչությունը:
«Երբ հասարակության մեջ ազգային գաղափար չես ձևավորում, չես կոնսոլիդացնում այդ գաղափարի շուրջ, դու ունենում ես այն, ինչ ունենում ես՝ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ կա գաղափարախոսական կորիզ՝ հայերը թշնամի են, և վերջ։ Մեր կորիզը ո՞րն է։ Երբ դու չես զբաղվում հասարակությունը կրթելով՝ զբաղվում են ուրիշները։
Քանի՞ հազար աշակերտ է գնացել Արցախ՝ ճամբար, էքսկուրսիաների․․․ Մատների վրա կարելի է հաշվել։ Քանի՞ ծրագիր է եղել Արցախի հետ կապված, տարե՞լ են, ցո՞ւյց են տվել։ Ո՛չ։ Հիմա նույնն էլ Սյունիքում է։ Դու պիտի ճանաչես քո հայրենիքը, որ այն սիրես։ Ո՞վ պիտի դա աներ. պետությո՛ւնը»,- ասաց Հովակիմ Զաքարյանը:
Նա նաև նկատեց՝ այդքան ՀԿ-ներ են բացվեցին մեր աչքի առաջ, ինչ գաղափարներ ասես՝ տարածեցին։
«Ո՞վ պիտի վերահսկեր։ Իշխանության քաղաքական հասունության ցուցիչն այն է, որ եթե պետք է, պետք է անես՝ անկախ այն բանից՝ դրսից կճնշե՞ն, թե՞ չեն ճնշի»,- ասաց Հովակիմ Զաքարյանը
Մանրամասները՝ տեսանյութում: