Կա ՄԻԵԴ որոշում, որով արձանագրված են Սուրեն Անտոնյանի իրավունքի խախտումները. մենք չենք ընդունում դրանք. ԱՆ ներկայացուցիչը՝ ԲԴԽ նիստում

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննում է ՄԻԵԴ-ի հունվարի 23-ի վճռի հիմքով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբացված կարգապահական վարույթը:

Հիշեցնենք, որ Այս տարվա հունվարի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի վճիռ կայացրեց` արձանագրելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում` վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման  կապակցությամբ:

ՄԻԵԴ վճռով արձանագրվեց, որ հանդես գալով որպես դատարան` Բարձրագույն դատական խորհուրդը թույլ էր տվել արդար դատաքննության իրավունքի խախտում, քանի որ արդարադատության նախարարն ու ԲԴԽ նախագահն ունեին այնպիսի փոխկապակցվածություն, որը կասկածի տակ է դնում դատարանի անաչառությունը:

Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ Գրիգոր Մինասյանի ներկայացրած կարգապահական պատասխանատվության միջնորդությունների քննությանը Կարեն Անդրեասյանի մասնակցությունը, ըստ ՄԻԵԴ-ի վճռի, խնդրահարույց է եղել և դարձել համակարգային խնդիր` վերջիններիս մասնակցությամբ բոլոր գործերով:

Կարդացեք նաև

Հենց այդ հիմքով վարույթի քննության մեկնարկի Սուրեն Անտոնյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը բացարկ ներկայացրեց Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին, նաև բացարկի դիմումը գրավոր տրամադրեց Խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին:

Նա հիշեցրեց՝ 2023 հունվարին ԲԴԽ֊ն որոշեց դադարեցնել դատավոր Անտոնյանի լիազորությունները, ապա եղավ ՄԻԵԴ որոշումը, որով արձանագրվել է Կոնվենցիայի խախտում։ Թումանյանցը կարգապահական վարույթի քննության ժամանակ այդ կազմում է եղել, հետևաբար, անաչառության հարցում կասկածներ կան:

Նախարարության ներկայացուցիչը նկատեց, որ այդ հարցը Անտոնյանը ևս բարձրաձայնել էր ՄիԵԴ ներկայացված դիմումում, սակայն ՄԻԵԴ֊ից ասել են, որ ըստ էության այն ընթացակարգով, որով ընտրվում են ԲԴԽ առանփին անդամներ, նրանց անկախությունը չի կարող կասկածի տակ դրվել:

Ամիրխանյանը նկատեց՝ մեր այս միջնորդության հիմքում `մենք չենք դրել ընտրության կարգը, այլ նույն գործին առնչվող նրա նախկին մասնակցության հանգամանքը:

ԲԴԽ դատավոր Թումանյանի մոտ սակայն հարցեր մնացին. Նա նորից ճշտեց. «Խնդրում եմ մեկ անգամ ևս պարզաբանեք»՝ ի՞նչ հիմքով է ներկայացվում միջնորդությունը:

Էմիլ Ամիրխանյանը պատասխանեց` անկողմնակալ դիտորդի մոտ էլ կարող է անաչառության հարց առաջանալ և կրկին շեշտեց՝ ՄԻԵԴ-ը Թումանյանցի մասնակցությամբ կազմի կողմից կոնվենցիայի խախտում է արձանագրել:

Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Վերադառնալով՝ ԲԴԽ-ն որոշեց ներկայացված միջնորդությունը մերժել այն հիմքով, որ Երանուհի Թումանյանցնի կայացրած որոշումը Խորհրդի վերջնական որոշման վրա ազդեցություն չի ունեցել:

Հաջորդիվ գործի ըստ էության քննության ժամանակ ԲԴԽ-ն հարցեր ուղղեց Սուրեն Անտոնյանին: Վերջինս ու նրա ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանն էլ փաստաթղթեր պահանջեցին ԲԴԽ-ից ու Արրդարադատության նախարարությունից:

Ապա Սուրեն Անտոնյանի ներկայացուցիչը հարցեր ուղղեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ներսես Զեյնալյանին:

«Չե՞ք կարծում, որ հարուցված վարույթը պետք է կարճվեր»,-ասաց Էմիլ Ամիրխանյանը՝ դիմելով ԱՆ ներկայացուցիչներին: Վերջիններս առանձնապես ասելիք չունեին:

Նշենք, որ գրեթե յուրաքանչյուր հարցի Նախարարության ներկայացուցիչը պատասխաբնում էր՝ «Ավելացնելու ոչինչ չունեմ, հարգելի Խորհուրդ»:

«Վերահաստատումն եմ մեր դիրքորոշումն առ այն, որ կա ՄԻԵԴ որոշում, որով արձանագրված են խախտումներ: Մենք չենք ընդւնում այդ խախտումները»,-ասաց Ներսես Զեյնալյանը:

Դատական նիստը հետաձգվեց. փաստաթղթերի տրամադրման համար ժամանակ է պետք. Դիմող կոցմը կդիմի և կստանա այդ փաստաթղթրը:

Հայտարարված պատճառաբանությամբ հաջորդ նիիստը կկայանա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:30-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս