Սակայն զավեշտն այն է, որ նման արձանագրում է արվել ԲԴԽ գիտնական անդամ Վիգեն Քոչարյանի մասով, ով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հետ միասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի թեկնածու է, և ՍԴ-ում արձանագրված խայտառակությունից հետո Վիգեն Քոչարյանի համար ուղղակի ամոթ պետք է լինի նույնիսկ Ստրասբուրգում երևալը:
Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանում (ՍԴ) կշարունակվի Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը, որով վիճարկվում են արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ «Դատական օրենսգրքում» ՄԻԵԴ վճիռների առիթով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավակարգավորմանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ կատարված փոփոխության արդյունքում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ նախատեսող նորմին հետադարձ ուժ տալու և կիրառելու սահմանադրականությունը:
Վաղը՝ ապրիլի 30-ին, Սահմանադրական դատարանը (ՍԴ) բանավոր ընթացակարգով քննության կառնի ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի մի շարք հոդվածներ Սահմանադրության 5-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Բայց գործով սա վերջին հետաձգումը չէր, և դեկտեմբերի 5-ին այն ևս մեկ անգամ հետաձգվեց. այս անգամ փոխվել էր գործով զեկուցողը: Արթուր Վաղարշյանը 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ հրաժարվել էր այս գործի քննությունից, և գործող նոր զեկուցող էր նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը, իսկ գործի դատաքննությունը նշանակվել էր 2024թ. թվականի հունվարի 9-ին: