Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) շարունակում է քննել ՄԻԵԴ-ի հունվարի 23-ի վճռի հիմքով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբացված կարգապահական վարույթը:
Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ Գրիգոր Մինասյանի ներկայացրած կարգապահական պատասխանատվության միջնորդությունների քննությանը Կարեն Անդրեասյանի մասնակցությունը, ըստ ՄԻԵԴ-ի վճռի, խնդրահարույց է եղել և դարձել համակարգային խնդիր` վերջիններիս մասնակցությամբ բոլոր գործերով: