Բաժիններ՝

Մարդասպանի հայրը մեկնել է Վրաստան՝ որդուն բերելու. մամուլ

«Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդու՝ Թովմա Մաթևոսյանի սպանության գործով քննությունը շարունակվում է»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և հիշեցնում, որ նա Մոտկորի անտառապետն էր: Նրա և բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանի վեճի արդյունքում վերջինս դանակահարել էր անտառապետին՝ դանակը մտցնելով ուղիղ սրտի մեջ: Մաթևոսյանը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին: Դեպքը տեղի էր ունեցել 2 այլ անտառապետերի աչքի առաջ, որոնք չէին հասցրել միջամտել:

«Դեպքից անմիջապես հետո Մելիքյանն ուղևորվել էր Բագրատաշենի անցակետ և հատել հայ-վրացական սահմանը: Իրավապահների տեղեկություններով, նա դեռ Վրաստանում է՝ սահմանը չի հատել: 37-ամյա հանցագործի նկատմամբ հետախուզում է հայտարարված, հարազատները համոզում են գալ ու հանձնվել: Մեր տեղեկություններով, նրա հայրը մեկնել է Վրաստան՝ որդուն բերելու»,- հավելում է թերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս