«Իրանք ազգի մասին չեն մտածում». մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը դուրս եկան նիստերի դահլիճից: Նրանց թվում էր Առաքել Մովսիսյանը (Շմայս): Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ կողմ քվեարկեցիք կառավարության ծրագրին՝ նա պատասխանեց. «Հավանություն եմ տվել՝ կողմ եմ քվեարկել»: Մեր հարցին, թե ո՞ր մասն է հատկապես հավանել՝ նա վստահեցրեց. «Բոլորը»:
Հարցին՝ ընդդիմությունը բուռն քննադատեց այդ ծրագիրը, այդ քննադատություններին որևէ նշանակություն չտվեցի՞ք՝ նա պատասխանեց. «Ընդդիմությանը չեմ լսում, իրանք ազգի մասին չեն մտածում»: Մենք ճշտեցինք՝ բա ո՞ւմ մասին են մտածում, ի պատասխան՝ պատգամավորը արագ մտավ իր աշխատասենյակ ու դուռը շրխկացրեց»: