Բաժիններ՝

Կառավարությունը համաձայն է ՎՊ բացահայտումների 80%-ի հետ

Այսօր կառավարության նիստի ընթացքում ներկայացվեցին ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության մեջ ներկայացված բացահայտումները, որոնք վերաբերում են ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին։ ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ բնապահպանության, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ ֆինանսների, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավարները ներկայացրել են ստուգման արդյունքների վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, հաշվետվության մեջ արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցները։

 

«Առաջին հերթին արձանագրում ենք, որ Վերահսկիչ պալատը մեծածավալ աշխատանք է կատարել։ Բացահայտված խնդիրների գրեթե 80 տոկոսի հետ նաև դուք համաձայնել եք, և կա խնդիրների 20 տոկոսը, որտեղ անհամաձայնություն կա, դրանք էլ անհրաժեշտ է համատեղ աշխատել և պարզաբանում տալ»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Նշենք, որ Վերահսկիչ պալատն այս տարի ևս շարունակում է նախարարությունների ու գերատեսչությունների ստուգումը, ծախսերի արդյունավետության ուսումնասիրություններ է կատարում ՀՀ նախագահի, ԱԺ և կառավարության աշխատակազմերում, նաև պետգնումների օրի­նա­կանությունն ու գործող համակարգի արդյունավետությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս