«Պուգաչովան ժողովրդի թշնամի է». Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնի ռուս երգչուհի Ալլա Պուգաչովային «ժողովրդի թշնամի և դավաճան» է անվանել։

Սեպտեմբերի 15-ի երեկոյան Տելեգրամում արված գրառմամբ Չեչնիայի ղեկավարը այսպես է արձագանքել Պուգաչովայի վերջերս հրապարակված հարցազրույցին։ Դրանում Պուգաչովան Չեչնիայի նախկին ղեկավար Ջոխար Դուդաևին «կարգին, պարկեշտ, մտավորական և գեղեցիկ մարդ» էր անվանել։

«Դուդաևը ցուցամոլ էր և թքած ուներ չեչեն ժողովրդի խնդիրների վրա, իսկ Պուգաչովան մեր ժողովրդի պատմության ամենածանր ժամանակաշրջանի մասին անհեթեթ մտքեր է արտահայտում», – հակադարձել է Կադիրովը։

Նա նաև պնդում է, որ չեչենական առաջին պատերազմը հրահրել են՝ «Պուգաչովայի կարգի դավաճանները, օրինակ, Բորիս Բերեզովսկին»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս