ԶԼՄ-ներին հաջողվել է պարզել Պուգաչովայի կտակի բովանդակությունը
Երգչուհի Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան՝ կտակ գրելու։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ սեպտեմբերի 4-ին KP.RU-ին տված հարցազրույցում պատմել է Պուգաչովայի ընկերոջ ծանոթը։
Պարբերականի զրուցակիցը կիսվել է կտակի բովանդակությամբ.
Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե երգչուհին ում է կտակել իր էլիտար բնակարանը Մոսկվայի Ֆիլիպովսկի նրբանցքում, սակայն հայտնի է, որ Պուգաչովան Իստրայի ամառանոցը նվիրել է իր թոռնիկին՝ ռուս երաժիշտ և դերասան Նիկիտա Պրեսնյակովին։ Երգչուհին նրան մեկ այլ բնակարան է նվիրել Մոսկվայի կենտրոնում։
Պուգաչովան իր հինգ սենյականոց դեռևս «զրոյական» վիճակում գտնվող Տվերսկայա փողոցի բնակարանը պաշտոնապես հանձնել է դստերը՝ երգչուհի Քրիստինա Օրբայկայտեին:
Բացի դրանից, նշվում է, որ երգչուհին անշարժ գույք է տրամադրել նաև եղբորորդուն և նրա որդուն։
Սեպտեմբերի 1-ին լուրեր հայտնվեցին, որ Ռուսաստան ժամանած Պուգաչովան երեխաներին դպրոց է տարել։
Ալլա Պուգաչովայի Մոսկվա վերադարձի մասին հայտնի է դարձել օգոստոսի 27-ին։ Այս մասին հայտնել է երգչուհու օգնական Ելենա Չուպրավկովան։ Նրա խոսքով, արտիստը չի նախատեսում համերգներ տալ և երկրում կմնա «երկար ժամանակ»։
Ամռանը Պուգաչովան ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ ապրում էր Իսրայելում՝ հեղինակավոր, այսպես կոչված, իսրայելական Ռուբլևկայում գտնվող էլիտար առանձնատանը։
Մայիսի 17-ին Պուգաչովան հայտարարեց, որ մտադիր է աշնանը վերադառնալ Ռուսաստան։