Փաշինյանը կրկնում է՝ պատրաստ է իր սեռական օրգանները ցույց տալ՝ իրեն պաշտպանելու համար

Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ «Ֆակտորի» լրագրող Նարեկ Կիրակոսյանը հարց ուղղեց նրան, որ վերջին 1 ամսվա ընթացքում իր և թիմակիցների կողմից ամենօրյա և նույնիսկ ամենժամյա ռեժիմով ականատես ենք լինում մարդկանց անմեղության կանխավարկածի խախտումների: Ավելին, ըստ լրագրողի, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում բազմաթիվ գրառումներ ունի, որոնք ուղղակի ընկալվում են իրավապահներին, հատկապես դատական համակարգին ցուցումներ, և այլն:

Լրագրողը շեշտեց, որ ահաբեկչական գործողությունները դատապարտելի են, բայց ինչո՞ւ չսպասել դատարանի վճռին, մարդկանց մեղադրանքը հաստատող փաստերին, և նոր միայն համարել ահաբեկիչ, այսինքն՝ հակաժողովրդական մեթոդներով փորձ է արվում ժողովրդավարություն հաստատել:

Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի խոսույթին, լրագրողը նշեց, որ Փաշինյանը ոչ թե անմրցելի է այդ առումով, այլ այն անհնար է կրկնել:

Նիկոլ Փաշինյանն այս հարցադրումներին ի պատասխան՝ արձագանքեց.

Կարդացեք նաև

«Պատկերացրեք, Կտրիճ Ներսիսյանի մերձավոր մարդը, պաշտոնապես եկեղեցու ծառայողը, գրառում է անում, որ ՀՀ վարչապետը թլպատված է: Դա նշանակում է, որ ՀՀ վարչապետը սուտ է ասում, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, կամ՝ ընդհանրապես քրիստոնյա է: Հայաստանում ընդունված է՝ անհեթեթություններին մենք չենք արձագանքում, ինչպես կարելի է ապատեղեկատվություն տարածել, և հորդորում ենք չճշտված տեղեկություններ չտարածել, սրան էդ մարդկանց արձագանքն ինչ է լինելու, ասելու են՝ համոզիչ չէին, այնուամենայնիվ, փաստարկները: Էս հարցերը կարևոր են ինձ համար, ներողություն, որ ես ընտրում եմ ամենահամոզիչ փաստարկը, որ քննարկումը դադարի:

Եվ ոչ մի կոպիտ բան չկա, կներեք, եթե Կաթողիկոսը կարող է «շոշափել հանրային կերպով վարչապետի օրգանները», ինչպես դուք եք ասում, վարչապետը կարա պաշտպանի իր հավատը, իր սկզբունքները, և հանրության առաջ իր հոգևոր բարեվարքությունը: Բա մեկդ ինչի՞ չեք ասում, բա հոգևոր ծառայության մեջ գտնվող մարդ, վարչապետի օրգանների հետ ի՞նչ կապ ունեք, ի՞նչ գործ ունեք, բա հայորդաց տների երեխաները ձեզանից ի՞նչ են սովորելու: Կամ՝ ձեր Վազգենյան կամ մյուս դպրանոցների երեխաները, ուսանողները ձեզնից ի՞նչ են սովորելու:

Սա էլ էս դեպքն է: Երբ վերջին հայհոյանքներն են տալիս վարչապետի հասցեին, էդ ժամանակ երկրի ղեկավար չի, հենց ինքն իրեն սկսում է պաշտպանել, երկրի ղեկավարն էս ինչ է ասում: Երբ վարչապետի օրգանների հետևից են ընկել, ինքն էդ ժամանակ երկրի ղեկավար չի, երբ նենց փաստարկ է բերում, որ էլ շարունակություն չլինի, վայ, ինչ կարան սովորեն, երեխաները պետք է սովորեն, որ ճշմարտությունը պետք է պաշտպանել»:

Անդրադառնալով անմեղության կանխավարկածը խախտելու մասին հարցին, Փաշինյանը չընդունեց, որ մարդկանց անմեղության կանխավարկածը խախտել են՝ բերելով ժողովրդավարական երկրների օրինակներ:

«Երբ որ էսպիսի քրեական գործեր են լինում, էսպիսի բացահայտումներ, բոլոր երկրներում տեղի են ունենում քաղաքական քննարկումներ: Ես ուզում եմ, որ մենք իրավական գնահատականը տարբերակենք քաղաքականից: Իրավական գնահատականի հետ քաղաքական մարմինը և քաղաքական ներկայացուցիչը գործ չունի: Բայց էդ տվյալները, երբ համապատասխան մարմինները հրապարակում են, տենց երկիր չկա, որ դրանից հետո սուսուփուս նստեն և ասեն՝ տեսնենք՝ դատարանը ինչ կորոշի»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս