Խոշոր ավտովթար` Նուբարաշենի խճուղում. բախվել են Fiat-ը, Opel-ն ու հրշեջ ծառայության ավտոմեքենան
Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են 41-ամյա Ռոբերտ Աբրահամյանի վարած Fiat մակնիշի 08 ԼՏ 086 համարանիշի, 29-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PՍ 631 համարանիշի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում հաշվարկված Isuzu մակնիշի 339 ՎՎ 01 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը հրշեջ ծառայության մեքենան է եղել, ով Նուբարաշենից ընթանալիս է եղել դեպի Էրեբունի վարչական շրջան, երբ բախվել է Fiat-ին, այնուհետև՝ Opel-ն էլ է բախվել Fiat-ին:
Վթարի հետևանքով վիրավորվել են 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել Ազգային անվտանգության ծառայության Alfa ջոկատի, վթարի վայրի հարևանությամբ գտնվող X զորամասի զինվորները և քաղաքացիներ, ովքեր կարճ ժամանակում կարողացել են վիրավորներին հասցնել հիվանդանոց: