
Շքեղության տեխնիկական կողմը․ ARTLIFE KEMPINSKI RESIDENCES YEREVAN
Ի՞նչ է իրականում նշանակում «շքեղություն» և «հարմարավետություն»․ գեղեցիկ ու հարմարավետ պատերի ներսում մանրակրկիտ ու պատասխանատու աշխատանք է, որն իրականացնելու համար անհրաժեշտ է բարձր որակավորում և միջազգային ստանդարտների կիրառություն։
Անվտանգությունը, ապահովությունն ու յուրաքանչյուր դետալի մտածվածությունն են շքեղության ու հարմարավետության իրական հիմքը։ Այս մոտեցմամբ է իրականացվել ու արդեն ավարտին է մոտենում Artlife Kempinski Residences Yerevan-ի շինարարությունը՝ Տերյան 107 հասցեում։ Աշխարհահռչակ Kempinski հյուրանոցային ցանցի կողմից բրենդավորված միակ բնակելի համալիրը Հայաստանում՝ շուտով կընդունի իր բնակիչներին։
Համալիրը նախագծված է միջազգային բարձր չափանիշներով՝ համատեղելով արդիական ճարտարապետությունը, ժամանակակից դիզայնը և տեխնիկական առանձնահատուկ լուծումները։
«Ռենշին» ընկերության տեխնիկական տնօրեն Վլադիմիր Չուպիկինը հենց շինհրապարակից պատմել է իրենց որդեգրած հիմնարար սկզբունքների ու տեխնիկական պահանջների մասին, շեշտել, որ իրենց ընկերության աշխատանքային հիմնական սկզբունքն անվտանգ, էկոլոգիապես մաքուր, էներգաարդյունավետ և նորարարական լինելն է։
«Հիմնական տեխնիկական պահանջները եվրոպական չափորոշիչներն են, Կեմպինսկի ընկերության տեխնիկական նորմերը, ինչպես նաև Կեմպինսկի ընկերության կողմից մշակված տեխնիկական առաջադրանքը, որով էլ մենք առաջնորդվում ենք՝ բոլոր աշխատանքներն իրականացնելիս։
Հենց այդ պատճառով է, որ Արտլայֆում ապագա բնակիչները կստանան մայրաքաղաքում ամենաանվտանգ, ժամանակակից ու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող՝ ինժեներական լուծումներով հագեցած համալիր,- 168․am-ի հետ զրույցում նշեց «Ռենշին»-ի տեխնիկական տնօրենը՝ հավելելով, որ համալիրը մշտապես գտնվում է որակի ապահովման տեխնիկական խմբի անմիջական վերահսկողության տակ՝ Կեմպինսկի ցանցի սահմանած ստանդարտներին համապատասխան,- Բնակիչները, առաջին հերթին, կստանան բնակարաններ՝ հագեցած անվտանգության վերահսկողության սենսորային բոլոր համակարգերով՝ ծխի հայտնաբերման, ջրի արտահոսքի և այլն։ Անվտանգության համակարգերի նման հագեցվածությամբ այլ համալիր Երևանում չկա։
Դրանից բացի, բնակիչներն իրենց բնակարանները կստանան ամբողջովին վերանորոգված՝ բարձրակարգ, բրենդային նյութերով։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ վերանորոգման գործընթացը ևս իրականացվել է տեխնիկական բարձր ստանդարտներով վերահսկողությամբ։ Նաև նշեմ, որ կիրառվող տեխնոլոգիաների միջոցով նաև հասել ենք էներգախնայողության և ձայնամեկուսացման բարձր մակարդակի։
Կարևոր է նաև Արարատյան դաշտավայրի, քաղաքի գեղատեսիլ համայնապատկերը, որ բացվում է բնակարաններից։
Իսկ համալիրը հարուստ ենթակառուցվածք է ունենալու՝ կանաչապատ տարածքներ, շատրվաններ, բուտիկներ, միջոցառումների սրահ, ռեստորաններ, բարեր, սպա կենտրոն՝ լողավազանով, ևս մեկ լողավազան կա՝ պանորամա տեսարանով՝ տանիքում, ուղղաթիռների երկու հարթակներ։ Համալիրն իր ենթակառուցվածքով իսկապես բացառիկ է։ Եվ այս ամենը՝ բրենդավորված Կեմպինսկիի կողմից»։
Միջազգային տարբեր նախագծեր ղեկավարած Վլադիմիր Չուպիկինը, որի թիկունքում 20-ից ավելի տարիների փորձառությունն է տարբեր երկրներում՝ երկնաքերներից, Դուբայի շքեղ առանձնատներից՝ մինչև տարածաշրջանային տարբեր խոշոր ընկերությունների կառույցներ ընդգրկունությամբ, այս նախագծում համադրում է իր անձնական փորձը, «Ռենշինի» աշխատանքային սկզբունքները և ընկերության գործընկերների ստանդարտները։
«Իմ անմիջական մասնակցությամբ բոլոր նախագծերը խոշոր են եղել՝ սկսած 100,000 քմ-ից մինչև 250,000 քմ։ Դրանք ներառում են տարբեր ենթակառուցվածքային լուծումներով բնակելի, կոմերցիոն անշարժ գույք։ Բոլորն էլ տեխնիկապես բարդ կառույցներ են եղել՝ բարդ տեխնիկական գործընթացներով, միջազգային մատակարարների ներգրավմամբ, որտեղ լուրջ վերահսկողություն է անհրաժեշտ եղել։ Տարբեր երկրներում իրականացված այդ նախագծերի ամբողջ կուտակված փորձս հիմա ներդնում եմ Artlife Kempinski Residences Yerevan նախագծում՝ բարձրացնելով թե՛ որակական չափանիշները, թե՛ գիտելիքի ու փորձի հաշվին կրճատելով շինարարության ժամկետները՝ ընդ որում, պահպանելով այսօր ընդունված բարձր միջազգային ստանդարտները»,- մանրամասնեց նա։
Գիտելիքներն ու փորձը Չուպիկինը և «Ռենշինի» թիմը նաև փոխանցում են կապալառու ընկերություններին։
«Ռենշինի» տեխնիկական տնօրենը, որ տիրապետում է կառուցապատման, տեխնիկական պահանջների նրբերանգներին, բոլոր բնակարան գնողներին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել կառուցապատողի վարկանիշին, տեխնիկական փաստաթղթավորմանը, այն թիմին, որն իրականացնում է այդ նախագիծը, գույքի գտնվելու վայրին, տրանսպորտային ենթակառուցվածքներին։
Վլադիմիր Չուպիկինը վստահեցրեց՝ «Արտլայֆի» յուրաքանչյուր բնակիչ կարող է ստանալ հենց իր բնակարանի համար պատրաստված տեխնիկական փաստաթղթերի փաթեթը․ այստեղ յուրաքանչյուր բնակարան, բացի ընդհանուր տեխնիկական բարձր չափանիշներից, ունի նաև առանձին փաստաթղթեր։
Հենց այսպիսի յուրահատուկ ու անհատականացված մոտեցմամբ է ստեղծվում շքեղությունը Artlife Kempinski Residences Yerevan համալիրում։ Այժմ շքեղությունն ունի հասցե՝ Տերյան 107։
Մանրամասները՝ տեսանյութում