Անդրանիկ Հարությունովն անդրադառնալով այս վիճակագրությանը՝ շեշտեց․ «Իրենք նախկինում միշտ սեփականության վկայականների գործարքներն էին արձանագրում վիճակագրությամբ, ու դրա հիման վրա էին միջին գին հաշվում, իսկ մեզ համար շատ կարևոր էր, որ շուկայում նոր մտնող, ներդրում կատարող անձը տեղեկանա, թե այդ տարվա, կամ կիսամյակում, ինչքան գնման իրավունք է վաճառվել։ Իսկ այս պարագայում մենք արդեն ունեցանք գնման իրավունքների ստատիստիկան»։
«Սպիտակի երկրաշարժն աշխարհի ամենաուսումնասիրված երկրաշարժերից է՝ և՛ իր նախանշաններով, և՛ իր հետցնցումների ուսումնասիրմամբ, և՛ ճգնաժամերի կառավարման տարբեր դասերով, և՛ հոգեբանական ու բժշկական օգնության ցուցաբերման, և՛ նոր տեղում բնակավայրի կառուցման առումով,- 35 տարի անց Սպիտակի երկրաշարժի դասերի մասին 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, ապա անդրադառնալով ցայսօր տարբեր շրջանակների կողմից բարձրաձայնվող հարցին՝ արհեստակա՞ն, թե՞ բնական աղետ էր դա, շեշտեց,- Դասական երկրաշարժ էր՝ իր նախանշաններով, հետցնցումներով: Այդ խզվածքի վրա երկրաշարժեր եղել են հազարամյակներ շարունակ»:
Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեքային վարկի սպասարկման համար ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։