Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերոջ մայրը մեղադրվում է պոռնկության զարգացմանը նպաստելու մեջ. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում ընթանում է Հռիփսիմե Հարությունյանի, Էլզա Սահակովայի և Զվարթ Ալավերդյանի գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են «Լիլիթ» հյուրանոցային համալիրում պոռնկության զարգացմանը նպաստելու մեջ։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ սույն հյուրանոցային համալիրը պատկանում է Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալ Մարատ Գրիգորյանին, որը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերն է:

Ուշագրավն այն է, որ գնդապետը պոռնկությամբ զբաղվելու համար կալանավորված Հռիփսիմե Հարությունյանի որդին է։ Այսինքն՝ ուսադիրներով ընտանեկան բիզնես են զարգացրել։ Սակայն Մ. Գրիգորյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց. «Իմ մայրը կապ չունի։ Այս ամեն ինչի գլուխը թաքնված է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետևում, և նրա պատվերով է ամեն ինչ այսպես ներկայացվում»։

Թե ով է այդ պաշտոնյան, նա չգաղտնազերծեց։ Տեղեկացնենք, որ Գրիգորյանն իր սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս