Բաժիններ՝

Իսկ Գագիկը շարունակեց մտածել միայն փողի մասին. մամուլ

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Մայիսի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՌԱՀ անդամ նշանակված Գագիկ Բանիաթյանը ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ:

Մայիսի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կայացավ ԿՎՆ-ի հայկական լիգայի 20-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։ Հենց այդ օրր Գագիկ Բունիաթյանի մասին բավականին խոսուն արտահայտվեց Ռուսաստանի Դաշնությունում հիմա հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որն այն ժամանակ հանդես էր գալիս Բժշկական համալսարանի «ԵրՄԻ» թիմում:

Վերջինս բեմից հիշողություն պատմեց այն տարիների մասին, երբ Բանիաթյանը եղել է «Շարմում»։ Բեմից Արմենը ներկաներին պատմեց. «Միշտ միայն փողի մասին մտածող Գագիկ Բունիաթյանը մի օր մտավ սենյակ և բոլորիս համար անսպասելի հայտարարեց. «Դուք այստեղ հանգիստ նստած եք, իսկ ո՞վ է շարունակելու այս գործը, մտածո՞ւմ եք դրա մասին»։ Մենք իհարկե այդ պահից սկսած մտածեցինք և բացեցինք ԿՎՆ-ի հայկական լիգան, իսկ Գագիկը շարունակեց մտածել միայն փողի մասին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս