Բաժիններ՝

Գերմանիան հանում է Ուկրաինային վաճառվող հրթիռների հեռահարության արգելքը. Մերց

Գերմանիան հանում է Ուկրաինային վաճառվող հրթիռների հեռահարության արգելքը. Այս մասին հայտարարել է Գեմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: Սա նշանակում է, որ Ուկրաինան կարող է հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին գերմանական գերճշգրիտ հրթիռներով:

«Այլևս սահմանափակումներ չկան ո՛չ Մեծ Բրիտանիայի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ Գերմանիայի, ո՛չ էլ ամերիկացիների կողմից։ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել՝ թիրախավորելով ռազմական օբյեկտներ Ռուսաստանի ներսում», — հայտարարել է Մերցը։

Հիիշեցնենք, որ մինչ այժմ Ուկրաինային թույլատրված չէր հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում, սակայն այժմ այդ արգելքը փաստացի հանված է:

«Ռուսաստանը առանց խտրականության հարվածում է քաղաքացիական կառույցներին՝ մանկապարտեզներին, հիվանդանոցներին, տարեցների խնամքի տներին։ Ուկրաինան նման բան չի անում։ Նա պետք է կարողանա պաշտպանվել արդյունավետ ձևով»,-ասել է Մերցը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս