
Ո՞ր ածականներն են օգնել բացահայտել արհեստական ինտելեկտի օգտագործումը գիտական հոդվածներ գրելիս

Ամերիկացի գիտնականները վերլուծել են արհեստական ինտելեկտի (AI) օգտագործումը իրենց գործընկերների կողմից գիտական հոդվածներ գրելիս։ Այս մասին հայտնում է The Register-ը։
Սթենֆորդի համալսարանի, Կալիֆորնիայի համալսարանի և NEC Labs America-ի փորձագետները վերանայել են արհեստական ինտելեկտի վերաբերյալ հոդվածներն ու զեկույցները, որոնք ներկայացված են տարբեր գիտաժողովներում քննարկման համար: Գիտնականները նշել են, որ իրենց գործընկերները սկսել են ավելի հաճախ օգտագործել արհեստական ինտելեկտը հետազոտություններում, բայց ոչ բոլորն են դա մատնանշում։
ArXiv preprint սերվերում հրապարակված ուսումնասիրության մեջ հեղինակները անվանել են նոր տեխնոլոգիաների կիրառմամբ գրված հոդվածի նշանները: Փորձագետներն ամբողջությամբ չեն բացահայտել իրենց մեթոդաբանությունը, սակայն խոստովանել են, որ ածականների քանակն ու դրանց կիրառման հաճախականությունը օգնում են գնահատել տեքստը։
«Մեր բոլոր հաշվարկները կախված են միայն յուրաքանչյուր փաստաթղթում պարունակվող ածականներից»,- պարզաբանել են ամերիկացի փորձագետները։
Այսպիսով, արհեստական ինտելեկտի կողմից գրված տեքստերում առավել հաճախ օգտագործվում են «գովելի», «նորարար» և «համապարփակ» ածականները։
«Կոնֆերանսներին ներկայացված տեքստերի 6,5-ից մինչև 16,9 տոկոսը կարող է զգալիորեն փոփոխվել արհեստական ինտելեկտի խոշոր լեզվական մոդելների (LLM) կողմից», – պարզվել է հետազոտության մեջ:
Հեղինակները նաև նշել են, որ գիտնականներն ավելի հավանական է օգտագործել են արհեստական ինտելեկտը, երբ նրանք շտապել են հետազոտական աշխատանք ներկայացնել՝ վերջնաժամկետից երեք օր կամ ավելի քիչ առաջ: Հետազոտողները նշել են, որ գիտական հանրությունը պետք է ավելի թափանցիկ լինի արհեստական ինտելեկտն օգտագործելիս: