
Նիկոլ Փաշինյանը Ձեզ թույլ կտա՞՝ դիմեք Սահմանադրական դատարան․ Հարց՝ ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առաջարկում է վարչապետ կնոջ՝ Աննա Հակոբյանի գրառումների հարցով դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Լրագրողը հարց էր ուղղել նրան Նիկոլ Փաշինյանի տիկնոջ գրառումների վերաբերյալ, որոնցում նա վիրավորում և պիտակավորում է քաղաքացիներին։
«Իմ լիազորությունները տարածվում են բացառապես պաշտոնատար անձանց վրա, նաև էթիկայի կանոնների վրա չեն տարածվում իմ լիազորությունները, դրանք այս առումով սահմանափակված են։ Ի տարբերություն ինձ՝ նման ոլորտում լիազորություն ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հետևաբար, կարծում եմ, այս հարցը կարող եք նրանց ուղղել»,- ասաց Մանասյանը։
Հիշեցնենք` մայիսի 23-ին հայտնի դարձավ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ։ Հանձնաժողով դիմում էր ուղարկել անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Մայիսի 7-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի հունից դուրս էր եկել և ընդդիմադիր պատգամավորների հետ լեզվակռվի ժամանակ օգտագործեց «համբալ» բառը, ապա բղավել՝ «վեր ընկի տեղդ, ներվերս չուտեք», և այսպես շարունակ։