 
                        ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին 80-ամյակի կապակցությամբ
 
                                    ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին 80-ամյակի կապակցությամբ։
«Ձեր հազվագյուտ շնորհը մարմնավորվել է անսովոր դրամատիկ և սրտառուչ քանդակներում և հուշարձաններում», – իր ուղերձում նշել է Միշուստինը։
Ֆրանգուլյանը ծնվել է 1945 թվականի մայիսի 29-ին Թբիլիսիում, իսկ 1956 թվականից ապրում է Մոսկվայում։ Վարպետի հայտնի ստեղծագործությունների թվում են Պուշկինի (Բրյուսել), Բրոդսկու (Մոսկվա), Ելցինի (Եկատերինբուրգ), Օկուջավայի (Մոսկվա) և այլոց հուշարձանները։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        