Աննա Վարդապետյանի եղբայրն ազատվել է աշխատանքից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Տիգրան Վարդապետյանը, որը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրն է, աշխատանքից ազատվել է։

Նորք-Մարաշի վարչական ղեկավար Միքայել Օհանյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նա սեփական դիմումի համաձայն է ազատվել՝ 15-20 օր առաջ, տեղափոխվել է մասնավոր ոլորտ։ Տիգրան Վարդապետյանի փոխարեն նշանակվել է Արթուր Մաղաքյանը, որի մասին թաղապետն ասաց՝ մոտ օրերս կայքում կենսագրությունը կհրապարակվի։

Նշենք, որ Տիգրան Վարդապետյանը 2021-2022թթ․ աշխատել է «Մենեջմենթ սիսթեմզ ինթերնեշնլ»-ում (ԱՄՆ ՄԶԳ)` որպես փորձագետ (Սյունիքի մարզ): 2022-ին նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ, երբ քույրը Փաշինյանի օգնականն էր։ Իսկ երբ Աննա Վարդապետյանը նշանակվեց գլխավոր դատախազ, եղբայրն էլ սինքրոն առաջխաղացում ունեցավ՝ նշանակվելով թաղապետի տեղակալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031