Ես ու Էդգար Ղազարյանը շատ թեժ բանավեճ ունեցանք, բայց որոշումը կայացվեց Էդգարի օգտին. Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը գրում է. «Հայաստան խմբակցության պատգամավորը ստում է:

Աղվան Վարդանյանը խորհրդավոր դեմքով հայտարարում է իբր իրեն հայտնի գաղտնի տեղեկության մասին, ըստ որի ես և Էդգար Ղազարյանը ԱԺ պատգամավորներին նամակներ ուղարկելու ժամանակ քննարկել ենք միայն Հայաստան խմբակցությանը նամակներ ուղարկելու միտքը: Սույն ապուշությունը Հայաստան խմբակցության պատգամավորի շուրթերից հնչել է մի քանի անգամ, հետևաբար անհրաժեշտություն կա արդեն հերքելու:

Արթուն ենք շարժման ներսում միշտ եղել է կարծիք, որ իմպիչմենտը պատգամավորների անհատական մոտեցման գործընթաց է: ՈՉ Հայաստան, ոչ Պատիվ Ունեմ, ոչ էլ նույնիսկ ՔՊ խմբակցությունները այստեղ որևէ կապ չունեն: Իմպիչմենտի վերաբերյալ յուրաքանչյուր պատգամավոր անհատապես որոշում պետք է կայացնի (այդ թվում ստող Աղվան Վարդանյանը):

Արթուն ենք շարժման ապրիլի 2-ի հավաքի ժամանակ 30 հոգու մասնակցությամբ քննարկվել է նամակները ուղարկել ընդդիմադիր պատգամավորներին, ումից իշխանափոխության ակնկալիքներ կան, թե բոլորին: 30 հոգով լսելով այդ կապակցությամբ Էդգար Ղազարյանի հիմնավորումները կայացվեց որոշում ընդդիմադիրներին չառանձնացնել:

Քանի որ Արթուն ենք շարժման գործունեությունը թափանցիկ է այդ քննարկումների մասին ապրիլի 9-ի լայվում հրապարակային պատմել եմ բոլորին (ներկայացնում եմ լայվի այդ հատվածը):

Թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը իր պատգամավորի միջոցով գնում նման ստախոսության՝ կարծում եմ արդեն ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը ամեն գնով ցանկանում է խափանել նիկոլին հեռացնելու գործընթացը:

Կոչ եմ անում Ռոբերտ Քոչարյանին դադարեցնել նիկոլական գործելաոճով ստերի տարածումը և վերադառնալ կառուցողական դաշտ:

Առայժմ այսքանը…»։

Տեսանյութեր

Լրահոս