Բաժիններ՝

Անգին ընդունակություններ

Մի բարի ու իմաստուն տատիկի հարցրեցին.

– Տատի՛կ, այդքան դժվար կյանք ես ունեցել, բայց բոլորիցս երիտասարդ ես մնացել հոգով: Ինչ-որ գաղտնիք ունե՞ս:

– Ունեմ, սիրելիներս: Եթե ինձ ինչ-որ լավ բան են արել, սրտիս վրա եմ գրել, իսկ եթե վատ՝ ջրի: Եթե հակառակն անեի, ապա սիրտս այժմ սարսափելի սպիեր կունենար, իսկ այսպես՝ բուրավետ դրախտ է:

Աստված մեզ անգին ընդունակություններ է պարգևել՝ հիշելու և մոռանալու: Երբ մեզ լավություն են անում, երախտագիտությունը պահանջում է հիշել դա, իսկ երբ վատություն՝ սերը դրդում է մոռանալ:

Կարդացեք նաև

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս