Աստված մեզ անգին ընդունակություններ է պարգևել՝ հիշելու և մոռանալու: Երբ մեզ լավություն են անում, երախտագիտությունը պահանջում է հիշել դա, իսկ երբ վատություն՝ սերը դրդում է մոռանալ:
Արարիչ Աստված ողջ աշխարհն արարել է իմաստուն, ներդաշնակ և գեղեցիկ: Դարեր շարունակ ամեն առավոտ ծագող արևն իր պայծառ ճառագայթներով լուսավորում է ողջ Երկիրը՝ լիացնելով այն կյանքով: Իսկ երեկոյան Աստծու կամքով երկնակամարում վառվում են երկնային այլ լուսատուներ՝ լուսինն ու աստղերը: Ամեն վայրկյան հրաշք է տեղի ունենում աշխարհում. ծնվում են միլիոնավոր կյանքեր: