Այն անհուն հոգին, որի խոհունությունն ու իմացականությունը չափ ու սահման չունի, որն ամեն ինչի մասին խորհում է և ամեն ինչի մեջ խորամուխ է լինում, որն առանց դույզն ինչ դժվարության ամեն տեղ ներկա է, որը իրենում պարունակում է այն գերագույն և վեհագույն կարողությունները և հատկությունները, որոնց երբեք չենք հանդիպում երկրային արարածների մոտ, անվանում ենք Աստված:
Աստված մեզ անգին ընդունակություններ է պարգևել՝ հիշելու և մոռանալու: Երբ մեզ լավություն են անում, երախտագիտությունը պահանջում է հիշել դա, իսկ երբ վատություն՝ սերը դրդում է մոռանալ:
Չարի ձեռագիրը և հերթական ծուղակներից է չարը՝ որպես բարի և բարին՝ որպես չար, խավարը՝ որպես լույս և լույսը՝ որպես խավար ներկայացնելը: Բոլոր ժամանակներում մարդկության մոլորեցուցիչն այս մոլախոտի համար պարարտ հող է փնտրել և փնտրում: