Բաժիններ՝

Թուրքիան չեղյալ է հայտարարում հակաականային զրահատեխնիկայի գնման մասին պայմանագիրը

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է չեղյալ հայտարարել BMC մասնավոր ընկերության հետ Kirpi տիպի հակաականային զրահատեխնիկայի նոր խմբաքանակի գնման մասին պայմանագիրը:

Դրա հետ կապված՝ Թուրքիայի զինված ուժերի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը նամակ է հղել տվյալ ընկերությանը, որում իրազեկել է նրա հետ համագործակցելուց հրաժարվելու մասին:

Որպես պայմանագրի խզման պատճառ է նշվում դեռևս 2009 թվականին Թուրքիայի պատվիրած զրահատեխնիկայի նոր խմբաքանակի արտադրման ձգձգումը: Պայմանագրի խզման հետ մեկտեղ Թուրքիան կարող է նաև այդ ընկերությունից պահանջել 7 միլիոն դոլարի տուգանք:

Զրահատեխնիկայի արտադրությունը կասեցվել էր այն պատճառով, որ ընկերությունը չէր կարողացել վարկ ստանալ դրանց արտադրման համար: Թուրքիայի զինված ուժերի հետ համապատասխան համաձայնագրի կնքումից հետո ընկերությունը 2009 թվականի մարտից մինչև 2011 թվականի դեկտեմբեր արտադրել է 278 միավոր զրահատեխնիկա:

Kirpi տիպի հակաականային զրահատեխնիկայի անձնակազմը բաղկացած է մինչև 13 մարդուց: Այն ունակ է գործել ցամաքային ամեն տիպի պայմաններում և զարգացնել մինչև 105 կմ/ժամ արագություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս