«2018-ին մոդա էր ակտիվիստների համար քայլերթեր կատարել, հիմա ակտիվիստները չեն տեսնում արցախցիների խոշտանգումներն ու միտումնավոր նվաստացումները». Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր  էջում գրում է․

«2018-ի մարտին դեռ կար Արցախ ու կար Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն / հյուպատոսարան ու էդ ժամանակ մոդա էր ակտիվիստների համար քայլերթեր կատարել, հետո հավաքվել Արցախի ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի, որին Արցախի ոստիկաններն իբր հեգնել էին կապույտ մազեր ունենալու համար։

Հիմա հավանաբար էդ նույն ակտիվիստները (եզակի բացառություններով) կամ ապաքաղաքական են դարձել, կամ չեն տեսնում արցախցիների խոշտանգումներն ու միտումնավոր նվաստացումները ՀՀ ոստիկանական շենքերում, կամ էլ տեսնում են և կողմ են ոստիկաններին սատարելուն և ասելուն, որ «լավ են անում, դեռ մի բան էլ քիչ են անում»»։

Տեսանյութեր

Լրահոս