
Տաջիկստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը

Տաջիկստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների հաստատումը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Տաջիկստանի ԱԳՆ-ն։
«Համոզված ենք, որ այս փաստաթղթի արագ իրավական ամրագրումը կարևոր քայլ կլինի ադրբեջանա-հայկական հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ և կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1214782