
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Մարտի 15-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Մարտի 17-ին և 19-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա ևս 4-5 աստիճանով։
Երևանում մարտի 15-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև։