
Գեղարքունիքի մարզի Վերին Ճամբարակ գյուղում տան տանիք է այրվել

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 14-ին, ժամը 14:23-ին ահազանգ է ստացել, որ Վերին Ճամբարակ գյուղում այրվում է չբնակեցված տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի փողոցում գտնվող չբնակեցված տան տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։20-ին, մարվել՝ 16։32-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։