Բաժիններ՝

4 տարում Հայաստանը հարյուր-միլիոնավոր դրամներ է ծախսել Ճապոնիայում ցուցահանդեսի մասնակցության համար

Արդեն չորս տարի է՝ Հայաստանը պատրաստվում է Ճապոնիայի Օսակա քաղաքում նախատեսված «Ապագա հասարակության ստեղծումը մեր կյանքի համար» խորագրով «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին։

Դեռ 2021 թվականի դեկտեմբերի 28-ին էր ստորագրվել ամենաբարձր մակարդակով այս մասնակցության որոշումը, և  ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով հանձնակատար էր նշանակվել Էկոնոմիկայի նախարարը։

Ու ահա այս որոշումից հետո Էկոնոմիկայի նախարարությունը խոշոր դրամաշնորհներ է տրամադրել ճապոնական «Մաշ» ընկերությանը՝ ցուցահանդեսի կազմակերպման և դրան մասնակցության նպատակով։ Ի դեպ, վերջին դրամաշնորհը տրվել է նախօրեին։ Ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացված պայմանագրի՝ նախօրեին հանրայնացված դրամաշնորհի առարկան ցուցահանդեսին մասնակցությունն է. պայմանագրի գին է նշվել 97 միլիոն 165.728 դրամը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ դեռ առաջին՝ 200 միլիոն դրամանոց դրամաշնորհի ժամանակ 168amտեղեկացրել էր, որ ոչ միայն հայտնի չէ, թե ինչ է տալու Հայաստանին այդ ցուցահանդեսին մասնակցությունը, այլև հենց Ֆինանսների նախարարությունն էր հիշյալ ծախսի համար պետբուջեից այդ գումարի հատկացման մասով առարկություն հայտնել՝ այն համարելով ոչ նպատակահարմար։

Ցուցահանդեսը տեղի է ունենալու Օսակայում, ապրիլի 13-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Նախատեսվում է 28 մլն մարդու այցելություն։ Ավելի վաղ տարածված ՀՀ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված կլինի ամենաբարձր «Ա» դասի տաղավարով և հիմնականում 4 ուղղություններով՝ ժամանակակից կրթություն, բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, հայկական ուտեստներ և գինի։

«Տաղավարը հագեցած կլինի բարձրտեխնոլոգիական լուծումներով, այդ թվում՝ արհեստական բանականության և թվային այլ լուծումների օգնությամբ։

Արտահանումը խթանելու նպատակով էկոնոմիկայի նախարարությունն աշխատանքներ է իրականացնում ոչ ավանդական շուկաներ հայկական ապրանքներ արտահանելու ուղղությամբ, և այս տեսանկյունից ճապանական շուկան ևս շատ հետաքրքիր է»,- նշել էին Էկոնոմիկայի նախարարությունից։

Տեսանյութեր

Լրահոս