Բաժիններ՝

Հյուսիսային ծովում նավթատար տանկերի և բեռնանավի բախումից հետո առնվազն 32 մարդ է փրկվել

Մեծ Բրիտանիայի արևելյան ափերի մոտ Հյուսիսային ծովում նավթատար տանկերի և բեռնանավի բախումից հետո առնվազն 32 մարդ է փրկվել։ Տուժածների ստույգ թիվը հայտնի չէ։

«Փրկարարական գործողության մեջ ներգրավված երեք նավեր ափ են դուրս բերել ընդհանուր առմամբ 32 մարդու, նրանք ողջ են, սակայն նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ»,-ինչպես հաղորդում է  «Ինտերֆաքս»-ը, այս մասին գրում է Sky News-ը՝ վկայակոչելով Port of Grimsby East-ի տնօրեն Մարտին Բոյերսին։

Բախված նավերն այրվում են։ Sky News-ը հրապարակել է լուսանկարներ։

Դեպքի վայր են ուղարկվել մի քանի փրկարար նավակներ և ուղղաթիռ, ինչպես նաև ինքնաթիռ և մոտակայքում գտնվող նավեր, որոնցից հնարավոր է եղել մարել հրդեհները։

Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Հեյդի Ալեքսանդերն ասել է, որ հետևում է իրադարձությունների զարգացմանը և շնորհակալություն է հայտնել փրկարարներին աշխատանքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս