Չինաստանը կարող է 10% մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի համար. Global Times

Չինաստանը դիտարկում է ԱՄՆ-ից գյուղատնտեսական և պարենային արտադրանքի ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։

Global Times թերթը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել է, որ այդ միջոցները կլինեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականության պատասխանը։

«Եթե Միացյալ Նահանգները պնդի միակողմանի մաքսատուրքերի սահմանումը և պաշտոնապես հայտարարի համապատասխան միջոցների մասին, ապա Չինաստանն անպայման կձեռնարկի վճռական, հզոր հակամիջոցներ», – ասել է աղբյուրը։

Բացի լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելուց, Չինաստանը կարող է հայտարարել այլ պատասխան միջոցների մասին, որոնք կապված չեն մաքսատուրքերի հետ, հավելել է աղբյուրը։

Ի պատասխան Global Times-ի այս հրապարակման՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը մարտի 3-ին հայտարարել է, որ Պեկինը կտրուկ դեմ է լրացուցիչ 10% մաքսատուրքերի սահմանմանը, որն ԱՄՆ-ն պատճառաբանում է երկիր ֆենտանիլի հոսքով։ Փետրվարի 1-ին Թրամփն ստորագրել է հրամանագիր Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների համար բարձրացված մաքսատուրքերի մասին։

Չինաստանից ներմուծման 10 տոկոսի չափով մաքսատուրքերն ուժի մեջ են մտել փետրվարի 4-ին, իսկ կանադական ու մեքսիկական արտադրանքի համար մեկ ամսով հետաձգվել են այդ երկրների ղեկավարության հետ բանակցությունների պատճառով։ Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ մարտի 4-ից Չինաստանի նկատմամբ կսկսեն գործել ապրանքների ևս մեկ փաթեթի համար մաքսատուրքեր, որոնց դրույքաչափը, ինչպես նախորդի դեպքում, կկազմի 10%։

Փետրվարի 10-ին ՉԺՀ-ն որպես պատասխան միջոց սահմանել է 15%-ի չափով լրացուցիչ մաքսատուրք ԱՄՆ-ից ածխի և հեղուկ բնական գազի ներմուծման համար, 10%-ի չափով՝ նավթի, գյուղատնտեսական տեխնիկայի, մեծ ծավալի շարժիչով ավտոմեքենաների և պիկապների համար:

Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի արդյունքներով հասել է 688,28 միլիարդ դոլարի: Ընդ որում, ԱՄՆ-ից Չինաստան մատակարարումները կազմել են 163,62 միլիարդ դոլար՝ գրեթե երեք անգամ պակաս, քան Չինաստանից ԱՄՆ արտահանումը: Ամերիկյան մատակարարումների ավելի քան 15%-ը բաժին է ընկել  գյուղատնտեսական արտադրանքին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31