Սահմանադրության նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի հղումը. Փաշինյանի և Գալյանի պատասխանն Ալիևին

«Աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա, որը պետք է պատրաստ լինի մինչև 2026-ի ընտրությունները», – ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում այսօր հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Սահմանադրությունը շեշտադրելու է մարդու իրավունքները, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական իրավունքները, ինչպես նաև պարունակելու է մի շարք դրույթներ՝ կապված կառավարման կարգի, տարբեր պետական մարմինների տեղի և դերի մասին», – ասել է նա՝ նշելով, որ այլ կարգավորումներ ևս կան, որոնց բովանդակությանն այս պահին չի անդրադառնա։

Իլհամ Ալիևի բոլոր պահանջները հետևողական կատարող Նիկոլ Փաշինյանը դեռ անցյալ տարի՝ 2024թ. դեկտեմբերին հանձնարարել էր մինչև 2026-ի ավարտը նոր Սահմանադրության նախագիծը ներկայացնել:
Օրերս էլ Ալիևի կամակատար Փաշինյանը հայտարարեց համաժողովրդական հանրաքվեի անհրաժեշտության մասին՝ առանց հստակ ժամկետ նշելու: Ըստ այդմ էլ, ՔՊ-ական Գալյանը հայտարարում է, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մինչ 2026թ. ընտրությունները և, ամենայն հավանականությամբ, հանրաքվեի կդրվի ընտրություններից հետո՝ չբացառելով, որ նոր Սահմանադրության նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի հղումը:

«Այս հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չունենք: Բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխել», -ասել է Գալյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակումը Բաքուն մեկնաբանում է որպես տարածքային նկրտում Ադրբեջանի նկատմամբ և պահանջում փոխել այն: Անցած տարի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության բովանդակությունը նույնական չեն։ Բայց, դրանից հետո էլ չդադարեց Բաքվի պահանջը։

Տեսանյութեր

Լրահոս