Ադրբեջանը չեղարկել է «Ամերիկայի ձայն»-ի թղթակցի հավատարմագրումը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ չեղարկվել է Ադրբեջանում «Ամերիկայի ձայն»-ի թղթակցի հավատարմագրումը։ Այս մասին Հաջիզադեն  ասել է Trend-ի հետ զրույցում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է նաև Ադրբեջանում Sputnik և BBC գործակալությունների գրասենյակների փակման մասին։

Sputnik-ն ու BBC-ն այսուհետ կարող են Ադրբեջանում հավատարմագրել միայն մեկ թղթակից։

Տեսանյութեր

Լրահոս