Թուրքիայի իշխող ուժը շարունակում է զիջել գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը

Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը փետրվարի 15-ից 22-ը սոցհարցում է իրականացրել համընդհանուր ընտրություների վերաբերյալ: Սոցհարցումն անցկացվել է հեռախոսազանգի միջոցով և դրան մասնակցել է 26 նահանգի 2000 բնակիչ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Եթե այս կիրակի լինեին խորհրդարանական ընտրություններ, ձեր ձայնը ո՞ր քաղաքական կուսակցությանը կտայիք» հարցին մասնակիցների մեծամասնությունը տվել է գլխավոր ընդդիմադիր ուժին՝ քեմալականներ «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անունը:

Ըստ այդմ՝ ԺՀԿ-ի օգտին քվեարկելու մասին նշել է հարցվածների մեծամասնությունը՝ 31.6 տոկոսը։ Միայն 30.9 տոկոսն է տվել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անունը:

Նշենք, որ «Asal» հետազոտական ընկերությունը նույն հարցումն իրականացրել էր նաև 2024-ի նոյեմբերի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Ամփոփիչ արդյունքների համաձայն՝ «ԺՀԿ»-ն կրկին առաջատարի դիրում էր: Վերջինիս օգտին քվեարկելու մասին նշել էր մասնակիցների 31.8, իսկ «ԱԶԿ»-ի օգտին՝ 31 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս