Ալե՛ն Սիմոնյան, դու ես զիջել Ջերմուկը, բա թուրքերն ինչի՞ չփախան Ջերմուկից. Հրանտ Բագրատյան

«Ալեն, ինչո՞ւ ես ատում էս ժողովրդին: Ղարաբաղը տվեցիք Ադրբեջանին, հիմա անընդհատ գցում եք ռուսների գրպանը։ Դո՛ւք Պրահայում հանձնեցիք Ղարաբաղը, ու դրանից հետո ռուսների մեջ միանգամից մարեց հայերին աջակցելու ձգտումը։ Նիկոլն ԱԺ-ում ասաց՝ Ղարաբաղը չտայինք, Հայաստան չէր լինի։ Ալեն Սիմոնյանը հիմա հերքո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին։ Այն, ինչ ասում է ադրբեջանաթուրքական գործակալ Ալեն Սիմոնյանը, սարսափելի սուտ է։ Ալեն Սիմոնյան, բա Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում ճեղք է առաջացել, մտնեիր էդ ճեղքի մեջ, օգտվեիր էդ հնարավորությունից»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համանախագահ, դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը։

Վերջինս հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը Խորհրդարանում ասել է՝ Արցախը հանձնելը Հայաստանի լինելիության գինն էր:

«Ալեն Սիմոնյանը հակասո՞ւմ է Փաշինյանին»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Ինչ վերաբերում է  մեր սահմաններին, Հրանտ Բագրատյանը նկատեց՝ արդեն սահմանագծված սահմանները նորից սահմանագծեցին, Կիրանցի հատվածի 10 կմ սահմանագծման արդյունքում Հայաստանը կորցրեց 50 քկմ տարածք, ու նույնը սպասում է մյուս հատվածներին:

Կարդացեք նաև

«2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի բանակը հարձակվեց 3 հատվածում՝ Վարդենիս, Ջերմուկ, Սև լիճ: Վարդենիսում և Սև լճում ռուսական զորքն եկավ, մեր թիկունքում կանգնեց: Ջերմուկում հարձակումն անսպասելի էր: Էդ ժամանակ ԳՇ պետն ասաց՝ հանգիստ եղեք, սոված պիտի սատկեն, դուրս գան, փախչեն: Ո՞ւր է, ինչի՞ չփախան: Ալեն Սիմոնյան, դու ես զիջել Ջերմուկը: Հարգելի ժողովուրդ, այն, ինչ ասում է ադրբեջանա-թուրքական գործակալ, մեր ազգի թշնամի Ալեն Սիմոնյանը, սարսափելի ստեր են»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս