«Ալեն, ինչո՞ւ ես ատում էս ժողովրդին: Ղարաբաղը տվեցիք Ադրբեջանին, հիմա անընդհատ գցում եք ռուսների գրպանը։ Դո՛ւք Պրահայում հանձնեցիք Ղարաբաղը, ու դրանից հետո ռուսների մեջ միանգամից մարեց հայերին աջակցելու ձգտումը։ Նիկոլն ԱԺ-ում ասաց՝ Ղարաբաղը չտայինք, Հայաստան չէր լինի։ Ալեն Սիմոնյանը հիմա հերքո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին։ Այն, ինչ ասում է ադրբեջանաթուրքական գործակալ Ալեն Սիմոնյանը, սարսափելի սուտ է։ Ալեն Սիմոնյան, բա Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում ճեղք է առաջացել, մտնեիր էդ ճեղքի մեջ, օգտվեիր էդ հնարավորությունից»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արցախցի լրագրողի հետ բանավեճի ժամանակ ասել է՝ «պետք է մնային և կռվեին»։
Փորձենք հիշել՝ Տիգրան Ավինյանի երդման տեքստի զիլ խոստումներից այդ ո՞ր մեկն է իրագործվել։ «Բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտականությունները»․ իրականում՝ համավարակի պարետ լինելով և կատարյալ ամենաթողություն ստեղծելով՝ մոտ 9000 մարդու խլված կյանք։ «Պահպանել Սահմանադրությունն ու օրենքները»․ իրականում՝ կոպտորեն ոտնահարել ոչ միայն դրանք, այլև անգամ Անկախության հռչակագիրը։
Սիսիան խոշորացված համայնքում այսօր Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են: Թեկնածուները ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր», «Քաղաքացու որոշում» կուսակցությունները և Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ):